«Ինչո՞ւ են մարդիկ վախենում մերկությունից». Անֆիսա Չեխովայի մերկ լուսանկարն ու խոստովանությունը

42-ամյա Անֆիսա Չեխովան հաճախ է ուրախացնում իր երկրպագուներին՝ հրապարակելով ինտիմ լուսանկարներ:
Հաղորդավարուհին չի թաքցնում, որ անկեղծ լուսանկարներում չի տեսնում ոչ մի վատ բան: Սակայն նրա հրապարակած լուսանկարները միշտ չէ, որ արժանանում են երկրպագուների ջերմ խոսքերին ու հաճոյախոսություններին:

«Պարծենալու ուրիշ բան չունե՞ս», «Ինչո՞ւ եք նման լուսանկարներ հրապարակում, չէ՞ որ ձեր որդին էլ է սրանք տեսնում»,- գրել են ինստագրամյան հետևորդները մեկնաբանությունների բաժնում:

Ժամեր առաջ իր միկրոբլոգում Անֆիսան գրառում է կատարել որտեղ հայտնել է իր զարմանքը: Հաղորդավարուհին ապշած է՝ ինչու են մարդիկ այդպես վերաբերվում բաց տեսարաններին. «Ինչո՞ւ են մարդիկ վախենում մերկությունից: Երեկ ես երկար մտածել եմ այդ ուղղությամբ: Նայելով մեծ նկարիչների կտավները, լուսանկարիչների կադրերը՝ հասկանում ես, որ մարդու մարմինը բնության իսկական ստեղծագործություն է»,- նշել է Չեխովան::

Հաղորդավարուհին հավելել է, որ պետք չէ ամաչել սեփական մարմնից:
Անֆիսայի պնդմամբ՝ ոչ բոլոր ինտիմ լուսանկարներն են անպարկեշտ ու վուլգար:
«Հաճախ անպարկեշտ են այն լուսանկարները, որտեղ մարդիկ հագնված են»,- եզրափակել է իր խոսքը գեղեցկուհին: