Ինչու՞ է Փիթը հրաժարվել մասնակցել «BAFTA» մրցանակաբաշխությանը

Այսօր հայտնի դարձավ, թե ինչու է Բրեդ Փիթը հրաժարվել մասնակցել փետրվարին Լոնդոնում կայացած «BAFTA» մրցանակաբաշխությանը: Փիթն այս ողջ ժամանակահատվածում ընտանեկան մեծ խնդիրներ է ունեցել: Տեղեկանալով իր դուստրերի առողջական խնդիրների մասին՝ Բրեդը թողել է բոլոր գործերը: Նա անընդհատ Լոս Անջելեսում է եղել՝ իր դուստրերի կողքին, երբ նրանք ապաքինվում էին վիրահատություններից հետո:

Դերասանը մրցանակաբաշծության կազմակերպիչներին բացատրել է, որ երեխաներն ամենակարևորն են նրա համար: Փիթը խնդրել է «BAFTA»-ի մրցանակաբաշխությանն իրեն փոխարինել դերասանուհի Մարգոտ Ռոբիին, ով նույնպես նկարահանվել է «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում: Դերասանուհին Փիթի անունից ստացավ մրցանակը: