Հոգատար հայրիկ Բրեդլի Կուպերը

Մինչ Իրինա Շեյքը հանգստանում է նորաձևության ցուցադրություններից և Նյու Յորք – Լոնդոն – Միլան – Փարիզ անվերջ թռիչքներից հետո, Բրեդլի Կուպերն իր վրա է վերցրել դստեր խնամքը: Դերասանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ օրինակելի հայրիկ է:

Անցյալ հանգստյան օրերը Բրեդլին նվիրել է իր երեք տարեկան դստերը՝ Լիային: Հայրիկին ու փոքրիկին միասին տեսել են զբոսանքի ժամանակ: Աստղային հայրիկը երեխային դրել էր ուսերին, իսկ ձեռքում պահում էր դստեր մանկական պայուսակը, որը տիկնիկի զգեստ էր հիշեցնում: