Մադոննայի` Փարիզում նախատեսված համերգները չեղարկվել են

Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննայի՝ Փարիզում մարտի 10-ին և 11-ին նախատեսված համերգները չեղարկվել են: Այս մասին հայտնում է երգչուհու պաշտոնական կայքը։

Համերգները, որոնք պետք է տեղի ունենային Grand Rex համերգասրահում, չեղարկվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Փարիզում որոշում է կայացվել չեղարկել բոլոր այն միջոցառումները, որոնց ներկա կլինի 1000-ից ավել մարդ: Նշվում է, որ գնորդները կարող են վերադարձնել բոլոր տոմսերը՝ գումարի վերադարձի պայմանով:

Madame X Tour համերգային շրջագայության շրջանակներում Մադոննան նախատեսել է հանդես գալ 79 համերգով: Առաջին համերգը կայացել է 2019-ի սեպտեմբերի 17-ին` Նյու Յորքում: Եզրափակիչ շոուն նախատեսված էր 2020-ի մարտին` Փարիզում։