Բրուքլին Բեքհեմի՝ 62 միլիոն դոլար արժողությամբ ծննդյան խնջույքը (լուսանկարներ)

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների որդին օրեր առաջ դարձել է 21-տարեկան: Երիտասարդը շքեղ երեկույթ է կազմակերպել, որը նրա ծնողների համար կլորիկ գումար է արժեցել. The Mirror-ի տեղեկություններով՝ պատրաստությունների վիա ծախսվել է մոտ 62 մլն դրամ։

Միջոցառման ամենաթանկարժեք մասը ռեփեր Stormzy-ի  համերգն էր։
«Քո հայրը լեգենդար է, քո ընտանիքը լեգենդար է, եկեք այս տոնը լենգենդար դարձնենք»,- տոնի ընթացքում հանրությանն ասել է արտիստը։

Հրավիրվածների ցանկում են եղել Էլթոն Ջոնը, Կարա Դելևինը, Գայ Ռիչին  և Գորդոն Ռամզիի ընտանիքը։
Իսկ Բրուքլինի ընկերուհին՝ Նիկոլա Պելտցը, նրանից ոչ մի քայլ այն կողմ չի գնացել ողջ երեկույթի ընթացքում։