Ջենիֆեր Լոպեսի և Ալեքս Ռոդրիգեսի նոր տեսանյութը զվարճացրել է երկրպագուներին

50-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա 44-ամյա սիրեցյալը՝ Ալեքս Ռոդրիգեսը, նոր տեսանյութ են հրապարակել, որն իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում:
Զույգը մասնակցել է Flip the Switch չելենջին. Flip the Switch-ի իմաստը կայանում է նրանում, որ զույգերը պետք է նմանակեն միմյանց:

Տեսանյութի սկզբում Լոպեսը սեքսուալ պարում է Դրեյքի «Nonstop» երաժշտության տակ, իսկ Ալեքսն անշարժ կանգնած է նրա կողքին ու նկարահանում է: Իսկ տեսանյութի վերջում Ռոդրիգեսն ու Լոպեսը փոխանակվում են հագուստներով, ու Ալեքսը կնոջ գեղեցիկ զգեստով սկսում է պարել:

Ինստագրամյան հետևորդները հեղեղել են տեսանյութի մեկնաբանությունների բաժինը ջերմ խոսքերով՝ անվանելով սիրահարներին իդեալական ու համահունչ զույգ: