Ֆիլիպինյան պարբերականը Սթիվ Ջոբսին հայ է անվանել

Ֆիլիպինյան Philstar պարբերականը հրապարակել է մի նյութ, որում խոսվում էր Հայաստանի և այնտեղ այցելելու պատճառների մասին։

Մասնավորապես նշվում է, որ Հայաստանը միավորում է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Քիմ Քարդաշյանը, Անդրե Աղասին և նույնիսկ Սթիվ Ջոբսը: «Ի՞նչ ընդհանուր բան ունեն Շերը, Քարդաշյանը, Աղասին, Ազնավուրը և Ջոբսը: Նրանք բոլորը հայ են: Սթիվ Ջոբսի խորթ մայր Կլարա Հակոբյանը հայ էր: Ջոբսը սիրում էր հայկական ամեն ինչը, բացի այդ, ազատ տիրապետել է լեզվին», – գրված է նյութի մեջ։

Հայաստան այցելած նյութի հեղինակները մեծ տպավորություն են ստացել Երևանի հնագույն ձեռագրերի պահոցում՝ Մատենադարանում: Ֆիլիպինցիները Հայաստանում գնահատել են նաև հին քրիստոնեական ավանդույթները, դուդուկի երաժշտական ​​արվեստը, հայկական ավանդական խոհանոցը՝ խաշլամա, բաստուրմա, տոլմա և հարիսա:

Հեղինակները Արարատ լեռն անվանում են Հայաստանի ազգային խորհրդանիշ, որը պատկերված է հանրապետության զինանշանի վրա: Նրանք նաև խոսել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության և այն ֆիլմերի մասին, որոնք հիշատակում են Հայաստանը և հայությանը։