Baby shower. պարզ է դարձել Գոհար Ավետիսյանի ապագա երեխայի սեռը

Շատ քիչ է մնացել երգչուհի և դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկի լույս աշխարհ գալուն։
Baby shower միջոցառման ժամանակ պարզ է դարձել երեխայի սեռը. Գոհար Ավետիսյանը շոտով որդի է ունենալու։
Ավելի վաղ, անդրադառնալով կյանքի այս շրջանին՝ Գոհարը գրել էր. «Երբ իմացա հղիությանս մասին, առաջինը մտածեցի՝ ախր նոր էի նիհարել:) Հետո ես երկար ժամանակ չէի կարողանում հավատալ դրան, որովհետև մայրիկ դառնալու իմ հույսն ու երազանքը վաղուց մարել էր, դա անհնար էր: Մի խոսքով՝ ինձ 2-3 շաբաթ էր պետք, որպեսզի գիտակցեի՝ ինչ է կատարվում և սկսվեց շրջան, որին ես սպասել եմ իմ ամբողջ կյանքում: Ես հիշում եմ, թե ինչպես էի մի քանի տարի շոյում իմ դատարկ փորիկը՝ հուսով, որ Աստված ինձ կլսի և մի օր այնտեղ նոր կյանք կծնվի: Միգուցե շատերը չեն հասկանում՝ ինչու եմ այսպես ուրախանում, հղի եմ, հետո՞ ինչ, բայց ինձ համար սա ևս մի ապացույց է, որ մեր աղոթքներն ու խնդրանքները լսելի են: Կարևորը՝ համբերությամբ լցվենք: Այնտեղ՝ վերևում, ավելի լավ գիտեն, թե ինչ ու երբ պետք է տեղի ունենա: Սա լավագույնն է, ինչ կարող էր պատահել ինձ հետ»։