Giorgio Armani-ն կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1.4 միլիոն եվրո է նվիրաբերել

Իտալական Giorgio Armani բրենդը հատկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1.4 միլիոն եվրո։
Այս մասին բրենդի ներկայացուցիչները հայտարարել են մարտի 8-ի երեկոյան, երբ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7300-ը։

Միջոցները կտրամադվեն Հռոմի և Միլանի հիվանդանոցներին:
Նշվում է նաև, որ բրենդը մտահոգ է իր աշխատակիցների առողջությամբ և ներկա պահին աշխատակիցների մեծ մասն աշխատում է տանից:

Ավելի վաղ Միլանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ջորջո Արմանին որոշել էր աշուն-ձմեռ 2020-2021 հավաքածուի ցուցադրությունն անցկացնել դատարկ թատրոնում:
Շոուն հրապարակվել է բրենդի ինստագրամյան և ֆեյսբուքյան պաշտոնական կայքերում: