Շիշկովան՝ Ջիգանի ընտանեկան սկանդալի մասին

Հայտնի ռեփեր Ջիգանի և Օքսանա Սամոյլովայի ընտանեկան ճգնաժամը անտարբեր չի թողել ոչ միայն նրանց երկրպագուներին, այլև աստղային կոլեգաներին: Այսօր ընտանեկան սկանդալի մասին իր կարծիքն է հայտնել ռեփեր Տիմատիի նախկին կինը՝ մոդել Ալյոնա Շիշկովան:

Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում հրապարակում է արել, կիսվելով` իր, Օքսանայի և Ջիգանի լուսանկարով: Դրան կից Ալյոնան գրել է. «Շատ են հարցերն այն մասին, թե ի՞նչ եմ ես մտածում այս հարցի շուրջ: Ես սատարում եմ Օքսանային և հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի, բայց եկեք չմտնենք ուրիշի ընտանիք: Այսպես կասեմ. դժվար է համապատասխանել այսպիսի կնոջը: Բայց դա ոչ մեկին չի արդարացնում»: