Օքսանա Սամոյլովան խախտել է լռությունը սկանդալից հետո

Արդեն մի քանի օր է բոլորը քննարկում են Ջիգանի և Օքսանաայի ընտանեկան ճգնաժամը: Այս ողջ ընթացում սկանդալային պատմությանը Օքսանան արձագանքել էր միայն մեկ անգամ՝ գրելով. «Ես պարզապես չեմ ուզում արթնանալ այս աշխարհում»:

Դրանից հետո մոդելի բլոգը չէր թարմացվել, ինչն իր ինստագրամյան հետևորդներին անհանգստության առիր էր տվել: Օքսանան մինչ օրս անպատասխան է թողել ամուսնու խնդրանքներն ու սիրո խոստովանությունները: Բայց մի քանի ժամ առաջ նա կապ է հաստատել իր հետևորդների հետ՝ հրապարակելով նոր լուսանկար, որում նա գրկախառնված է իր երեխաների հետ: Օքսանան նկարը մակագրել է. «Լավ է, որ ես ունեմ իմ երեխաներին»: