Ամերիկացի ռեփերը կրկին հայկական զինանշանով վերնահագուստ է կրել (տեսանյութ)

Ամերիկյան հայտնի ռեփեր Սոուլջա Բոյը (Soulja Boy) Power 105.1 նյույորքյան ռադիոկայանի Breakfast Club հաղորդմանը հյուրընկալվելիս հայկական զինանշանի պատկերով վերնահագուստ է կրել, հայտնում է rusarminfo.ru կայքը։

Երգիչը տաղավար է եկել սև բաճկոնով, որի վրա տարբեր պատկերներ են եղել: Դրանց մեջ է եղել նաև  Հայաստանի զինանշանը։
Աստղը Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում սև բաճկոնով լուսանկար է հրապարակել։

Նշվում է, որ ամերիկացի ռեփերը նախկինում նույնպես ՀՀ զինանշանով հագուստներ է կրել։