Ինչու՞ է Սանկտ Պետերբուրգում չեղյալ հայտարվել «Max Mara»-ի ցուցադրությունը

Կորոնավիրուսի տարածման պատճառով «Max Mara» ապրանքանիշի ղեկավարությունը որոշել է չեղյալ հայտարարել բրենդի նոր հավաքածուի ցուցադրությունը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 25-ին՝ Սանկտ Պետերբուրգում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նախկինում, կորոնավիրուսային վարակի սպառնալիքի պատճառով, չեղյալ են հայտարարվել «Prada», «Gucci» և «Ralph Lauren» ապրանքանիշների ցուցադրությունները, իսկ «Versace»-ն նախազգուշացրել է  շոուի տեղափոխման մասին: COVID-19 կորոնավիրուսի պատճառով չեղյալ են հայտարարվել նորաձևության շաբաթները Շանհայում, Պեկինում, Սեուլում և Տոկիոյում: