Համացանցում է հայտնվել «Mortal Kombat» մուլտֆիլմի թրեյլերը

YouTube-ում է հայտնվել «Mortal Kombat legends: Scorpion’s revenge» մուլտֆիլմի թրեյլերը, որի հիմքում ընկած է համանուն խաղի պատմությունը:
Չար կախարդ Շանգ Ցզոն մահացու մրցույթ է անցկացնում, որին մասնակցում են մարտիկներ Երկրից ու այլ մոլորակներից:
Մասնակիցնեի թվում է Կարիճը, ով ցանկանում է վրեժ լուծել իր ընտանիքի և ցեղի մահվան համար:

Մարտիկների թվոմ է նաև Երկիր մոլորակի պաշտպանը Լյու Կանը, արքայադուստր Կիտանան, լեյտենանտ Սոնա Բլեյդը և այլք:
Ֆիլմի ռեժիսորն է Իտան Սպոլդինգը, ում աշխատանքներից են հայտնի ու սիրված մուլտֆիլմներ «Սկուբի Դու.ամառային ճամբարի պատմություն»-ը և «Բետթմենի որդին»:

Մուլտֆիլմի սցենարիստն է Ջերեմի Ադամսը, ով աշխարհահռչակ «Գերբնականներ» սերիալի սցենարիստն է:
Մուլտֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլի 12-ին: