Հղի Սոֆի Թյորներն ամուսնու՝ Ջո Ջոնասի հետ հանգստանում է Մեքսիկայում

Փետրվար ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղը՝ 24-ամյա Սոֆի Թյորները. և նրա ամուսինը՝ 30-ամյա երգիչ Ջո Ջոնասը, առաջին անգամ ծնողներ կդառնան: Եվ, կարծես թե, ամուսինները որոշել են պատրաստվել երեխայի լույս աշխարհ գալուն հանգիստ մթնոլորտում:

Դեռևս մարտի սկզբին  Սոֆիին և Ջոին տեսել են Լոս Անջելեսում, սակայն մի քանի օր առաջ նրանք ուղևորվել են մեքսիկական Կաբո Սան Լուկաս հանգստավայր, որտեղ էլ հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում:

Զույգին ընկերակցել են նաև նրանց ընկերները, բայց կարծես թե, Սոֆիին ու Ջոնասին բավարար է միայն միմյանց ընկերակցությունը: Լրագրողները զույգին ֆիքսել են գրկախառնված արմավենիների ֆոնին պարելիս:

Հիշեցնենք. որ Ջո Ջոնասի և Սոֆիի սիրավեպը սկսվել է 2016 թվականին: Մեկ տարի անց նրանք արդեն հայտարարեցին իրենց նշանադրության մասին, իսկ ամուսնացան 2019-ին՝ Լաս Վեգասում: