Վին Դիզելը բացահայտել է «Տոր. սեր և կայծակ» ֆիլմի մանրամասները

Ամերիկացի դերասան Վին Դիզելը «Comicbook» լրատվամիջոցի հետ հարցազրույցում բացահայտել է Marvel-ի նոր բլոքբաստերի՝ «Տոր. սեր և կայծակ» ֆիլմի մանրամասները:
Նա հայտնել է մեզ, որ Տայկա Վայտիտիի նոր ֆիլմում կհայտնվի հերոս «Գալակտիկայի պահապանները» ֆիլմից, ում հետ Քրիս Հեմսվորթն ընկերացել է «Վրիժառուները. ավարտ» ֆիլմում:

«Շատ հետաքրքիր է լինելու: Ոչ ոք անգամ չգիտեր դրա մասին: Գուցե ես չպետք է ոչինչ ասեի»,- մանրամասնել է դերասանը:
Խոսելով իր կերպարի մասին՝ Դիզելն ասաց, որ ինքը ներկայանալու է «Ալֆա Գրուտի» կերպարում:

Ավելի վաղ Տայկա Վայտիտին պատմել էր, որ այդ նախագիծն ավելի «խելահեղ» ու «պայթեցնող» է լինելու:
«Միայն այս դեպքում է ինձ հետաքրքիր աշխատել ֆիլմում»,- ասել է «Ֆորսաժ» ֆիլմի հերոսը: