«Ամուսնությունից 24 տարի է անցել, բայց ․․․». Հյու Ջեքմանը պատմել է երջանիկ ամուսնության մասին

Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը և նրա կինը՝ դերասանուհի Դեբորա Լի Ֆերնեսը, պատրաստվում են նշել ամուսնության 24-ամյակը: Դերասանն այդ առիթով People ամսագրի հետ զրույցում պատմել է երջանիկ ամուսնության մասին։

Ամսագրի հետ հարցազրույցում 51-ամյա Ջեքմանը հայտնել է, որ ինքն ու 64-ամյա կինը «միմյանց համար միշտ ժամանակ են գտնում» և այսքան տարիներ անց «շարունակում են նոր բացահայտումներ անել իրար մասին»:

«Այսքան տարիներ շարունակ մենք շարունակում ենք նոր բացահայտումներ անել միմյանց մասին և դա բնական է, քանի որ մարդիկ մշտապես փոխվում են»,- ասել է դերասանը:

Աստղի խոսքով՝ թեև ամուսնությունից 24 տարի է անցել, սակայն ինքը չի դադարում զարմանալ, «թե որքան հումորով, հրաշալի ու խելացի կին է իր կողքին»:

Զույգը հանդիպել է 1995 թվականին Correlli հեռուստատեսային դրամայի նկարահանումների հրապարակում: Ջեքմանը մի առիթով խոստովանել է, որ «Դեբորայի հետ հանդիպումն ամենալավ բանն էր, որ իրեն տվել է այդ շոուն»:

Զույգն ամուսնացել է 1996 թվականի ապրիլին և ունի երկու որդեգիր երեխա։