Այս գարնան ամենաթրենդային երանգը վարսերի համար՝ ներկայացնում են հոլիվուդյան հայտնիները

Եթե բաց գույնի վարսերի սիրահար եք, ապա այս տարվա տաք եղանակների համար վարսահարդար-ոճաբանները ձեզ խորհուրդ են տալիս ընտրել մեղրագույնի և կարամելի գույնի տարատեսակ երանգները: Այս երանգները ակտուալ են, քանզի այս տարի ամեն ինչում նախապատվությունը տրվում է բնական տեսքին, իսկ այսպիսի երանգները վարսերին տալիս են այնպիսի տեսք, որ կարծես դրանք մի փոքր վառվել են արևի տակ և փոխել գույնը:

Հոլիվուդի հայտնի կանանցից շատերն են իրենց վարսերի համար ընտրել հենց մեղրագույնի և կարամելի գույնի բաց և մուգ երանգները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հայտնիների նկարները, որոնք իսկապես հաջողել են վարսերի գույնի ընտրության հարցում և որոնցից կարող եք օրինակ վերցնել, եթե ուզում եք փոխել վարսերի գույնը: