Լանա Դել Ռեյը բաժանվել է իր սիրեցյալից - Showbiz.am

Լանա Դել Ռեյը բաժանվել է իր սիրեցյալից

34-ամյա երգչուհի Լանա Դել Ռեյը և 46-ամյա ոստիկան Շոն Լարկինն այլևս միասին չեն։ Այդ մասին պատմել է ինքը՝ Լանան, The New York Times-ի հետ իր հարցազրույցում։
Երգչուհին հավատացրել է, որ հիմա նա և Շոնը պարզապես ընկերներ են ու չեն դադարել շփվել միմյանց հետ։ Խոսելով բաժանման պատճառների մասին՝ Լանան ասել է, որ թե՛ ինքը, թե՛ Շոնը բավականին ծանրաբեռնված գարֆիկներով էին աշխատում։

Հիշելով նախկին սիրելիին՝ երգչուհին խոստովանում է, որ հանդիպման հենց առաջին պահից իր և Շոնի միջև ձգողականություն է առաջացել։
Հիշեցնենք, որ Շոնը ամենահայտնի ամերիկյան ոստիկաններից է, քանզի վերջինս մասնակցել էր հեռուստատեսությամբ ցուցադրվող, օրինապահ մարմինների աշխատանքի մասին պատմող իրապատում ծրագրում։

Մինչ Լանա Դել Ռեյի հետ ծանոթությունը Շոնն ամուսնացած էր և ուներ 2 երեխա։
Ոստիկանի երեխաներն արդեն չափահաս են ու բավականին զարմացել էին, երբ իամցել էին իերնց հոր ու երգչուհու սիրավեպի մասին։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Չէի պատկերացնի, որ նման որակի գրառում կարող ես քեզ թույլ տալ». Գայանե Ասլամազյանը՝Գնել Սարգսյանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնել ջան, շնորհավորում եմ: Երևի թե քեզ համար կարևոր իրադարձություն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հերոսական նովելներ»-ի կոմպոզիտորը՝ պատերազմի ընթացքում ստեղծագործելու մասին

Քանի դեռ կան պատերազմներ, մարդկային ողբերգությունները շարունակվելու են։ «Արմենիա» հեռուստաընկերությունը պատերազմի ընթացքում ներկայացրեց հեռուստադիտողներին  «Հերոսական նովելներ» բազմասերիանոց ֆիլմը, որի...
Ավելին