Ագաթա Մուցեիցեն վերջապես խոսել է իր ամուսնալուծության մասին

31-ամյա Ագաթա Մուցեիցեն և 32-ամյա Պավել Պրիլուչնին ամուսնալուծվել են: Դերասանները որոշել են բաժանվել 8 տարի համատեղ կյանքից հետո: Իր յութուբյան ալիքը Ագաթան անվանափոխել է` ընտրելով «Ամուսնալուծված կնոջ առօրյան» անվանումը, ու պատմում է` ինչպիսին է իր կյանքը բաժանումից հետո:

«Նա իմ ընտանիքն էր, իմ ամուսինը: Մինչև հիմա և հավերժ նա կմնա ինձ հարազատ մարդ: Մենք ունենք երեխաներ. մենք, միևնույն է, նորմալ շփվում ենք, սիրում ենք միմյանց, մենք ծնողներ ենք»,- ասել է իր յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում Ագաթան:

Ինքը` Պավելը, դեռ չի հայտնվել Ագաթայի տեսանյութերում: Ամուսնալուծվելով` Ագաթան փորձում է չկոտրվել, սակայն խոստովանում է, որ իր ապագան խավարոտ է: Նա համեմատում է ամուսնալուծությունը դեպի անդունդ թռիչքի հետ:

«Եթե անկեղծ, ապա սա ինձ համար թռիչք է դեպի անդունդ: Ես չգիտեմ` ինչ կլինի ինձ հետ, ուր ես կգնամ, ինչպես կդասավորվի իմ բախտը: Բայց ես սրտանց մաղթում եմ բոլոր կանանց չվախենալ անել այն, ինչ ճիշտ են համարում: Իրականում, դժվար էր նման որոշում կայացնել, որովհետև ես ունեի հիասքանչ ամուսին, ով երկրի հեղինակավոր սեքս խորհրդանիշն էր: Թվում է, սխալ է հեռանալ նման տղամարդուց, բայց այդպս ճիշտ կլինի: Եվ ես չեմ վաղենում, թե ինչ կլինի հետո. ինձ անգամ հետաքրքիր է»,- խոստովանում է Ագաթան: