Էլեգանտ Շերոն Սթոունը զարդարել է «Harper’s Bazaar» ամսագրի շապիկը

Շերոն Սթոունը, ով օրեր առաջ նշում էր իր 62-ամյակը, զարդարել է հնդկական «Harper’s Bazaar» ամսագրի շապիկը: Դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի լուսանկար և տեսանյութ նկարահանման ընթացքից:

Շերոն Սթոունը հանդես է եկել «Bibhu Mohapatra» բրենդի հագուստով և «Forevermark» բրենդի վզնոցով:
Այլ կադրերում Շերոնը հանդես է եկել «Michael Cinco» ապրանքանիշի դեղին զգեստով:

Սթոունի հետ նկարահանվել է 35-ամյա դերասան և մոդել Ադամ Սեննը, ով հայտնիություն է ձեռք բերել` նկարահանվելով «Hit the Floor» սերիալում:
Շերոնի դիմահարդարումը կատարել են Էլդո Ռեյ Էստեսը, իսկ վարսահարդարումը` աստղային ոճաբան Կեսար Դելոն Ռամիրեսը: