Ինչո՞վ է հիմա զբաղված գործազուրկ Դմիտրի Շեպելևը

Դմիտրի Շեպելևը պատմել է իր ապագա ծրագրերի մասին։ Հիշեցնենք, որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը այժմ գործազուրկ է, և բոլորին հետաքրքրում է, թե որտեղ է պատրաստվում աշխատանքի անցնել հաղորդավարը։
«Ի՞նչ են անում անգործները։ Ճիշտ է, կարդում են, ոմանք` որպեսզի թաքցնեն իրենց տագնապը, իսկ մյուսները՝ որովհետև միշտ էլ սիրել են կարդալը:
Եվ հիմա հենց ճիշտ ժամանակն է, որովհետև շուտով ազատ ժամանակ կրկին չի լինելու»,- լրագրողների հետ զրույցում պատմել է Դմիտրի Շեպելևը։

Հաղորդավարը դեռ չի բացահայտել իր նոր աշխատավայրը, սակայն ինսայդերի հավաստմամբ՝ Դմիտրին հարցազրույց է ունեցել հայտնի հեռուստաալիքներից մեկի գործադիր տնօրենի հետ։
Եթե ամեն ինչ ստացվի, ապա Շեպելևը կրկին աշխատանք կունենա։

Այն մասին, որ հաղորդավարը լքել է Առաջին ալիքը, հայտնի դարձավ փետրվարի սկզբին։
Հեռացված Շեպելևը շնորհակալություն է հայտնել ղեկավարությանն ամեն ինչի համար՝ նշելով, որ աշխատանքից դուրս է եկել առանց որևէ սկանդալի։

Չնայած շշուկներ են պտտվում, որ դա այդքան էլ այդպես չի եղել։ Նրա գործընկերներից մեկը պատմել է լրագրողներին, որ Շեպելևը իրական սկանդալ է ստեղծել «На самом деле» հաղորդման նկարահանումներից մեկի ժամանակ ու սպառանցել է դուրս գալ աշխատանքից, իսկ ղեկավարությունը չի շտապել նրան հետ համոզել։ Հիմա նրան փոխարինում է Տիմուր Երեմեևը: