Ռաֆայել Երանոսյանը Գայանե Ասլամազյանին բանաստեղծություն է նվիրել (տեսանյութ)

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը իր ամուսնալուծության պատճառով բավական երկար ժամանակ քննարկվում էր երկրպագուների ու լրատվամիջոցների կողմից:
Հիմա, կարծես թե, քննադատությունների ալիքը հանդարտվել է, և դերասանուհին սկսել է իր էջում պարբերաբար կիսվել գեղեցիկ ֆոտոշարքերով կամ հետաքրքիր տեսանյութերով:
Գայանեն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա Ռաֆայել Երանոսյանի հետ է:
Տեսանյութին կից դերասանուհին գրել է. «Ռաֆայել Երանոսյանը արտասանում է հատուկ ինձ համար: Ինչպես կռահեցիք` «Post Scriptum»-ի հաջորդ հյուրն է: Սիրում եմ քեզ շատ՛ իմ լավ ընկեր»: