Միջատների նոր տեսակն անվանել են Լեդի Գագայի պատվին

Իլինոյսի համալսարանի ասպիրանտ Բրենդան Մորիսը միջատների նոր տեսակ է բացահայտել և այն անվանել երգչուհի Լեդի Գագայի պատվին` «Kaikaia gaga»։
«Եթե պետք է միջատ լինի, որը անվանվելու է ի պատիվ Լեդի Գագայի, այն պետք է սապատավոր լինի, քանի որ հենց այն ունի զվարճալի պոզեր և ոճի յուրօրինակ զգացում։ Դրանք առհասարակ նման չեն ինչ-որ բանի, որը դուք երբևէ տեսել եք»,- ասել է Մորիսը։

Մորիսը չի կորցնում այդ տեսակի ևս մեկ ներկայացուցչի գտնելու հույսը, ինչի համար պատրաստվում է Նիկարագուա մեկնել։
Հենց այդ երկրի տրոպիկական անտառներից են ճանճեր բերվել նրա փորձի համար։