Յուլյա Սավիչևան ծանր վնասվածք է ստացել

Երգչուհի Յուլյա Սավիչևան  ստիպված է եղել հիվանդանոց տեղափոխվել այն բանից հետո, երբ համերգի փորձերից մեկի ժամանակ անհաջող կերպով վնասել է որովայնի մկանները: Բժիշկները երգչուհուն անկողնային ռեժիմ են նշանակել:

Երգչուհին այդ լուրը հայտնել է երկրպագուներին իր Ինստագրամում: «Մենք պարուսույցի հետ միայն մեկ շաբաթ փորձեցինք համերգիս պարային համարները: Ինչպես տասը տարի առաջ էի հայտնվել հիվանդանոցում և ամեն մի շարժումը դեպի կողք` ահավոր ցավ էր, այնպես էլ հիմա: «Звездный лед» նախագծի ընթացքում ստացված հին վնասվածքս ստիպեց իր մասին հիշել: Բայց ինչու՞ հիմա: Որավայնիս մկանները կրկին պատռվածք են ստացել: Բժիշկները նշել են, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում միայն պետք է պառկեմ ու հանգստանում: Հարգելիներս, այժմ մենք ստիպված ենք հետաձգել այն համերգները, որոնք ծրագրված էին Հեռավոր Արևելքում: Ես կվերադառնամ, և մենք անպայման կհանդիպենք ձեզ հետ» – գրել է Յուլյան: