Ներքնազգեստով Քսենիա Բորոդինան՝ ձյունոտ լեռների ֆոնին

Քսենիա Բորոդինան  նշել է իր ծննդյան օրը Ֆրանսիայում: Քսենիան դարձել է 37 տարեկան: Հեռուստահաղորդավարուհին իր ծննդյան տարեդարձը որոշել էր նշել արտերկրում, չնայած կորոնավիրուսի տարածման սպառնալիքին: Բորոդինան, ամուսնու՝ Կուրբան Օմարովի և ընկերների հետ միասին, մեկնել էր Կուրշավել:

Այսօր Քսենիան երկրպագուների ուշադրությունը գրավեց իր անկեղծ լուսանկորով: Հեռուստահաղորդավարուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է ներքնազգեստով լուսանկար՝ ձյունաշատ լեռների ֆոնին: Աստղի երկրպագուները հիացել են նրա սլացիկ կառուցվածքով: «Չես ասի, որ նա երկու երեխաների մայր է», «Հոյակապ է, նորաձև և  համարձակ» – մեկնաբանություններում գրել են Քսենիայի հետևորդները: