Նոր սիրավե՞պ. ո՞ւմ հետ է հանդիպել Բրեդ Փիթը

56-ամյա դերասան Բրեդ Փիթին վերջերս նկատել են զբոսնելիս 30-ամյա դերասանուհի Ալիա Շոկաթի հետ:
Հիշեցնենք, որ զույգին միասին են տեսել նաև 2019 թվականի նոյեմբեր ամսին: Այս անգամ դերասանները միասին որոշել են գնալ «Thundercat»-ի համերգին, որը կայացել է Լոս Անջելեսում:

Ինքը` Բրեդը, լրագրողների հետ զրույցում կատակել է` ասելով, որ իրեն սիրավեպ են վերագրում իր կողքին հայտնված յուրաքանչյուր աղջկա հետ:

Հիշեցնենք, որ Շոկաթը բիսեքսուալ դերասանուհի է:
Իր հարցազրույցներից մեկում նա խոսել է այդ մասին ասելով. «Երբ ես 10 տարեկան էի, մայրիկս ինձ հարցրեց` ովքեր են ինձ դուր գալիս, այդ ժամանակ ես չգիտեի ինչ պատասխանել` աղջիկները, թե տղաները: Սակայն հիմա վստահ եմ, որ և՛ տղաները, և՛ աղջիկներն ինձ դուր են գալիս»,- ասել է Ալիան ու հավելել, որ բիոսեքսուալությունը բավականին օգնել է իրեն կարիերայում կայանալու գործում:

VENICE, ITALY – SEPTEMBER 02: Alia Shawkat is seen arriving at the 76th Venice Film Festival on September 02, 2019 in Venice, Italy. (Photo by Jacopo Raule/GC Images,)