Ռիտա Օրան ճաշակ է թելադրում Լոնդոնի փողոցներում զբոսնելով

Ռիտա Օրան  Լոնդոնում զբոսնելու համար ընտրել էր պայծառ հագուստ: 29-ամյա երգչուհին հագել էր ամբողջովին սպիտակ հագուստ և լրացրել իր տեսքը վառ շրթներկով: Կերպարն իրոք անթերի էր ստացվել:

Աստղը կրում էր կաշվե կոստյում՝ «Symonds Pearmain» ապրանքանիշի նոր հավաքածուից: Նա համադրել էր կոստյումը մարմնագույն կոշիկների և ոսկե ականջողների հետ: Աստղն ամեն անգամ ապացուցում է, որ ոճային է ու գիտի, թե ինչպես համադրել հագուստն ու աքսեսուարները: