Քեյթ Միդլթոնը հանրային միջոցառմանը ներկա է եղել չորս տարվա վաղեմության զգեստով

Քեմբրիջի դքսուհին Place2Be մանկական բարեգործական կազմակերպության ստեղծման 25-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցել է չորս տարվա վաղեմության զգեստով: Նրա լուսանկարները հայտնվել են Daily Mail-ում։

Միջոցառումը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում: Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել Է բրիտանացի դիզայներ Ջեննի Փեքհեմի՝ մաքսի երկարության և թափանցիկ թևքերով կապույտ զգեստով, որը զարդարված է եղել արհեստական թանկարժեք քարերով և ուլունքներով: Նրա կերպարը համալրել են հագուստի երանգով կլատչը և խոշոր ականջօղերը: Քեյթի ոտքերին եղել են Jimmy Choo բարձրակրունկ 550 ֆունտ ստեռլինգ արժողությամբ փայլուն տուֆլիներ:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ 38-ամյա դքսուհին այդ զգեստն արդեն հագել էր 2016 թվականին Հնդկաստան կատարած թագավորական շրջագայության ժամանակ: Դրանով նա Մումբայում համերգ էր այցելել ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ միասին: Նշվում է, որ այդ պահին զգեստի արժեքը կազմում էր 3,5 հազար ֆունտ ստերլինգ։