Hakuna Matata. Ինչպե՞ս է Մեսսին նշել որդու ծննդյան տարեդարձը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի երեք որդիներից ամենափոքրը՝ Չիրոն, արդեն 2 տարեկան է։

Այս իրադարձությունը նշելու համար ֆուտբոլիստը կնոջ՝ Անտոնելլայի հետ միասին երեկույթ է կազմակերպել երեխայի համար՝ «Առյուծ արքայի» թեմայով, որի խորհրդանիշն էր «Ակունա Մատատան»։

Տոնակատարությունը հայտնի մուլտֆիլմի մթնոլորտով լրացնելու համար պատրաստվել է հերոսների լուսանկարչական գոտի, իսկ աղանդերները զարդարվել են նույն այդ հերոսների արձաններով:

«Մեր երեխան 2 տարեկան է, շնորհավո՜ր ծնունդդ: Մենք անսահման սիրում ենք քեզ: Եղիր երջանիկ այսօր և ընդմիշտ», – գրել է Անտոնելան Ինստագրամում։

Աղբյուրը՝ ArmSport.am