Նունե Եսայանի մենահամերգը Մոսկվայում հետաձգվել է

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է երգչուհի Նունե Եսայանի՝ Մոսկվայում նախատեսված համերգը:

Այս մասին նա հայտնել է իր սոցիալական ցանցերի էջերում: Համերգը պետք է կայանար ապրիլի 4-ին Կրեմլում: Դեռ հայտնի չէ, թե երբ կտեղափոխվի հետաձգված համերգը: Երգչուհին նշել է, որ հետագա նորությունների մասին կտեղեկացնի։

«Սիրելի՛ հանդիսատես, ցավով եմ նշում, որ մոսկովյան իշխանության որոշման արդյունքում իմ մենահամերգը հետաձգվում է: Հետագա նորությունների մասին ձեզ «ուղիղ եթերի» միջոցով կտեղեկացնեմ»,- գրել է նա: