Աննա Սեդակովան չի կարողանա տեսնել դստերը

Երգչուհի Աննա Սեդոկովան բազմազավակ մայր է։ Նա հոգ է տանում 15-ամյա դստեր՝ Ալինայի և 2-ամյա որդու՝ Հեկտորի մասին։
Երգչուհու մյուս երեխան՝ Մոնիկան, ապրում է հոր՝ Մաքսիմ Չերնյավսկիի հետ։ Գործարարը դատական հայց էր ներկայացրել երգչուհու դեմ և դարձել երեխայի խնամակալը։ Այժմ դուստրը նրա հետ ապրում է ԱՄՆ-ում։

Երգչուհին առանց այն էլ հազվադեպ էր հանդիպում դստերը, իսկ այժմ նրանց հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Հանդիպումը հետաձգելու պատճառը կորոնավիրուսն է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պարզ դարձավ` 37-ամյա Աննա Սեդակովան պատրաստվում է կրկին մայր դառնալ։
Երգչուհին երեխայի է սպասում 27-ամյա սիրելիից՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայից։