Արքայադուստր Բեատրիսի հարսանիքը չի՞ կայանա

Օրեր առաջ արքայադուստր Բեատրիսը բավականին ցավալի նորություն է իմացել. բրիտանացի ընդդիմադիրները ստորագրահավաք են կազմակերպել և պահանջում են, որպեսզի արքայադստեր` մայիսի 29-ին կայանալիք հարսանիքի համար վճարի հենց թագավորական ընտանիքը:

Այս բողոքները սկսվեցին ամիսներ առաջ, երբ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ահռելի գումար ծախսեցին պետական բյուջեից, որպեսզի վերանորոգեն Վինձորում գտնվող իրենց առանձնատունը: Այս դեպքը հասարակության ուշադրությունը հրավիրեց թագավորական ընտանիքի կրտսեր անդամների վրա:

Իհարկե, Մեգան Մարքլն ու Հարրին խոստացան վերադարձնել վերանորոգման վրա ծախսված 3 միլիոն ֆունտ ստերլինգը, սակայն դա չշեղեց հասարակության ուշադրությունը Եղիսաբեթ թագուհու թոռնիկներից:

Սկանդալի ալիքն էլ ավելի մեծ թափ հավաքեց, երբ «Express» պարբերականի լրագրողը հետաքննության արդյունքում պարզեց, որ արքայադուստր Բեատրիսի քրոջ նշանադրության վրա ծախսվել է 2 միլիոն ֆունտ ստերլինգ:
Այժմ «Republic» հասարակական կազմակերպության ակտիվիստներն ամեն բան անում են, որպեսզի արքայադուստր Բեատրիսի հարսանյաց հանդեսի համար չօգտագործվեն ժողովրդի հարկերը: