Դերասանուհի Անաիս Սարդարյանի և որդու ջերմ լուսանկարները

Դերասանուհի Անաիս Սարդարյանը Ինստագրամում բավականին ակտիվ է։ Դերասանուհին հաճախ է նոր լուսանկարներ և տեսանյութեր հրապարակում իր էջում, որոնցում ինքը հիմնականում որդու՝ Մոնթեի ընկերակցությամբ է։

Օրերս էլ Անաիս Սարդարյանը կրկին թարմասրել է իր միկրոբլոգը և նոր լուսանկարներ հրապարակել որդու հետ։
«Ախր, ես ո՞նց չգժվե՜մ, Մոնթե՜, ցնդվելու երեխա»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին։

Նշենք, որ վերջին շրջանում Անաիսը այլևս չի նկարահանվում հեռուստանախագծերում և իր ժամանակի հիմնական մասը նվիրում է որդուն և նրա խնամքին ու դաստիարակությանը։