Իվետա Մուկուչյանի գայթակղիչ ֆոտոշարքն ու սպասվող նորությունը

Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարք ունի։
Նոր լուսանկարները հրապարակվել են երգչուհու ինստագրամյան էջում։
Լուսանկարներն արվել են նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակում։ Դրանցում Իվետան վառ նարնջագույն, երկարափեշ, ատլասե զգեստով է, որի հետ համադրել է սպիտակ բարձրակրունկ կոշիկները։ Որպես աքսեսուար երգչուհին կրում է արծաթագույն, երկարավուն ականջօղեր։

Ի դեպ, Իվետան և երգիչ Արա Մարտիրոսյանը համատեղ նոր երգ են պատրաստում, որի տեսահոլովակն արդեն շատ շուտով կներկայացնեն իրենց երկրպագուների դատին։