Նոր ֆիլմ` Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ

YouTube-ում հրապարակվել է Սարիկ Անդրեասյանի «Гудбай, Америка!» կատակերգական դրամայի թրեյլերը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Դմիտրի Նագևն ու Հրանտ Թոխատյանը։

Ֆիլմի հիմքում իրական պատմոթյուն է: ԱՄՆ տեղափոխված ռուսները ցանկանում են մոռանալ իրենց արմատների մասին, սակայն գրեթե ոչ ոքի մոտ դա չի ստացվում։

«Ի՞նչ մարդ ենք մենք։ Ռուսաստանից հեռացել ենք, իսկ այն մեզանից՝ ոչ»,- ասում է Նագիևը:
Գլխավոր դերերը կատարում են Վլադիմիր Յագլիչը, Յուրի Ստոյանովը, Հրանտ Թոխատյանը, Լյանկա Գրիուն, Նադեժդա Միխալկովան և ուրիշներ։

Ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է։
Նա նկարահանել է նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Երկարաշարժ» (2016), «Պաշտպաններ» (2017), «Չներվածը» (2018) և այլն։