Ջիգան և Օքսանա. իրականություն, թե՞ հատուկ նախագիծ

Ջիգանի և Օքսանա Սամոյլովայի ընտանեկան սկանդալը հանգիստ չի տալիս երկրպագուներին: Ռուսական լրատվամիջոցներից շատերը պնդում են, որ այս ընտանիքը պարզապես լավ մտածված նախագիծ էր, որը վաղ, թե ուշ պետք է ավարտվեր: Կայքերում կրկին հայտնվել են Ջիգանի և Օքսանայի հին լուսանկարները և տեղեկություններ Օքսանայի անցյալի մասին:

Նախքան իդեալական մայր և կին դառնալը, Օքսանան աշխատել է «էսկորտ» ծառայություններից մեկում և բացի տղամարդկանց ուղեկցելը՝ մատուցել նաև այլ բնույթի ծառայություններ: Նրա մերկ լուսանկարները դեռ շարունակում են շրջանառվել համացանցում: Նկարներից մեկում Սաոյլովան և մեկ այլ մերկ կին ջակուզիում լուսանկարված են այդ ժամանակ դեռ սկսնակ ռեփեր Ջիգանի հետ: Ռեփերն ու մոդելը հանդիպել են ակումբներից մեկում, և ընդամենը մի քանի օր անց միասին մեկնել ծովափնյա հանգստի: Ռուսական կայքերը գրում են, որ այս մանրամասներն իմանալուց հետ նրանց սիրո պատմությունն ընդհանրապես ռոմանտիկ չի թվում:

Հիշեցնենք, որ զույգի հանդիպման պահին ռեփերը չէր կարող պարծենալ հսկայական ժողովրդականությամբ: Ինքը ՝ Օքսանան, խոստովանել է, որ իրենք շատ դժվար պահեր են ունեցել վարձակալած բնակարանում, որտեղ նույնիսկ մահճակալ չի եղել: Մոդելը չի թաքցրել այն փաստը, որ հաջողության հասել է «ամուսինների ճիշտ ուղղությամբ շարժվելու» շնորհիվ: Բայց երկրպագուները կարծում էին, որ խոսքը զույգի միասնության մասին էր, այլ ոչ թե հատուկ մշակված ու տարիների ընթացքում երկուսին էլ ճանաչում և շահույթ բերող նախագիծ հանդիսացող արհեստաական հարաբաերությունների մասին: