Տեսահոլովակի պրեմիերա. Little Big` «Uno»

«Little Big» խումբը ներկայացրել է «Uno» երգը, որով նա ներկայանալու է «Եվրատեսիլ 2020» ամենամյա երաժշտական մրցույթին: «Uno» կատարումը նրանք ներկայացրել են «Вечерний Ургант» հաղորդման ընթացքում: «Little Big»-ի լիդերը` Իլյա Պրուսկինը, ավելի վաղ պատմել է, որ այս երգը նա գրել է առանց մտածելու, որ այն կարող է ներկայացնել մրցույթին:
«Այն կլինի հետաքրքիր ոճի մեջ, նոր ֆորմատ է մեզ համար: Մենք այս ֆորմատն ընտրեցինք արձակուրդի ժամանակ, երբ գնացել էինք հունվարին հանգստանալու»,- նշեց նա:

Երաժշտական քննադատ Ալեքսանդր Բելաևը կարծում է, որ «Little Big» խումբը կրկնօրինակում է 1980-ականների եվրատեսիլյան կատարումները, բայց նաև հավելում է, որ չնայած դրան` կատարումը ստացված է:
«Զարմանալի է, որ «Little Big»-ը որոշեց անել ոչ թե այն, ինչի շնորհիվ հայտնիություն ձեռք բերեց, այլ կրկնօրինակել «Եվրատեսիլ»-ի ստանդարտ կատարումները»,- ասել է Բելաևը:

Ծրագրվում է, որ «Little Big» խմբին «Եվրատեսիլ-2020»-ին կմիանան նոր անդամներ:
«Uno» երգը կկատարեն 6 արտիստ` 4-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը կկայանա մայիսի 12-16-ը Ռոտերդամում: