Քարդաշյանը կորոնավիրուսի տարածման ֆոնին ցույց է տվել ձեռքով բարևելու այլընտրանքը

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը կորոնավիրուսի տարածման ֆոնին իր Ինստագրամի 162 մլն հետևորդներին ցույց է տվել ձեռքսեղմման այլընտրանքային տարբերակներ, գրում է Daily Mail-ը։

39-ամյա Քարդաշյանը Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումից հետո չափազանց զգույշ է և հաճախ է ախտահանում իր բանկարանը, գրում է աղբյուրը:

Քիմի հրապարակած տեսանյութում նրա կրտսեր քրոջ՝ Քլոյե Քարդաշյանի տուն այցելած բժիշկը նախ ցույց է տալիս՝ ինչպես պետք է մանրակրկիտ լվանալ ձեռքերը, ապա՝ ձեռքսեղմման՝ «ոտքով բարևելու» այլընտրանքը։

Վերջին օրերին բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհում ձեռքսեղմման փոխարեն միմյանց բարևում են արմունկների հարվածով, ինչը, բժիշկների հաղորդմամբ, չի նվազեցնում կորոնավիրուսի տարածման վտանգը, քանի որ այդ ընթացքում մարդկանց միջև հեռավորությունն անցնում է սահմանված մեկ մետրը:

«Չպետք է արմունկով բարևել, քանի որ հազում ենք արմունկի մեջ»,- տեսանյութում ասում է Քարդաշյանը։