«Ես ամուսին չեմ փնտրում»․ Նաստասյա Սամբուրսկայայի էրոտիկ լուսանկարը

Ռուս դերասանուհի, 33-ամյա Նաստասյա Սամբուրսկայան նկարահանվել է բավականին անկեղծ ֆոտոշարքում: Դերասանուհին ներկայացել է ճակատագրական գեղեցկուհու կերպարով: Նաստասյան հաճույքով է մասնակցում էրոտիկ նկարահանումների և ընդհանրապես չի վախենում քննադատություններից։

Դերասանուհին իր Ինստագրամում հրապարակել է այդ ֆոտոշարքի լուսանկարներից մեկով: Գեղեցկուհու հանգին սև ժանյակներով զարդարված ներքնազգեստ է։ Սեքսուալ կերպարը լրացնում են ռետրո սանրվածքն ու կարմիր շրթներկը: «Ես ամուսին չեմ փնտրում» – իրեն հատուկ հումորի զգացումով գրել է Սամբուրսկայան: Նա բացատրել է, որ այս նկարն ու նոր ֆոտոշարքը «Maxim» ամսագրի համար են:

«Արվեստի գործ», «Աստվածուհի», «Սեքս ռումբ», «Կանացի, շքեղ և աներևակայելի գեղեցիկ», «Բառեր չկան, որքան կնկարագրեն քեզ» – նկարի մեկնաբանություններում գրում են հետևորդները: