Ինչո՞ւ է Ուիլ Սմիթը կոտրել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի ռեժիսորի ձեռքը

Լրագրողների հետ զրույցում «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի ռեժիսր Բարի Զոնենֆելդը զվարճալի պատմություն է ներկայացրել, թե ինչպես է 1999 թվականին Ուիլ Սմիթի հետ անհաջող կատակի պատճառով հայտնվել հիվանդանոցում։
Ռեժիսորը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Վայրի, վայրի Արևմուտք» ֆիլմի նկարահանումների ընթացքում։

«Ես ամբողջ ուժով հարվածեցի նրա ուսին, և նա ծիծաղեց։ Իսկ հետո ինձ այնպես հարվածեց, որ ես ցավից ընկա»,- նշել է Զոնենֆելդը։
Արդյունքում ռեժիսորը ձեռքի կոտրվածք է ստացել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։

Բժիշկները հետաքրքրվել են, թե ինչ հանգամանքներում է նա ստացել այդ վնասվածքը։
Զոնենֆելդը ստել է՝ ասելով, որ ձեռքը հարվածել է դռանը։