Ինչպե՞ս է Բելլա Հադիդը պաշտպանվում կորոնավիրուսից

Պապարացիները նախօրեին Սոհոյի շրջանում նկատել են Բելլա Հադիդին: Մոդելը մոր՝ Յոլանդայի հետ էր, նրանք թողել են իրենց բնակարանը և պայուսակներով, ճամպրուկներով հեռացել: Կածես թե ստղային ընտանիքը որոշել է հեռանալ մեկ այլ վայր, քանի դեռ կորոնավիրուսի տարածման վտանգը չի անցնի:

Բելլան կրում էր սև ջինսե տաբատ և սև բաճկոն: Նա նաև զգուշորեն փաթաթվել էր ծավալուն շարֆով և ծածկել դեմքը: Օրգանիզնի դիմադրողականությունը բարձրացնելու համար Բելան բնական սմուզիների ընդունումը դարձրել է ամենօրյա գործողություն և իր հետ ամենուրեք տանում է կանաչ սմուզիով շիշը: