Ինչպե՞ս հաղթել կորոնավիրուսի դեմ պայքարում

Կորոնավիրուսի առաջին նշաններն ի հայտ գալուց հետո հիվանդը կարող են մինչև 5 շաբաթ վարակիչ մնալ։ Այսպիսի եզրահանգման են եկել չինացի գիտնականները՝ Ուհան քաղաքում երկու հիվանդանոցների 191 պացիենտների հետազոտման արդյունքում։
Կորոնավիրուսը մարդու շնչառական ուղիներում ապրում է մոտ 37 օր։ Դա զգալիորեն ավելի երկար է, քան կարանտինի հաստատված 2 շաբաթ ժամկետը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, դեռ պատվաստանյութ չկա: Վարակը հիմնականում փոխանցվում է վարակված անձի հետ շփման ընթացքում փռշտալիս կամ հազալիս՝ շնչառական կաթիլների միջոցով:
Ի՞նչ պետք  է անել կորոնավիրուսից խուսափելու համար։

Պարբերաբար լվանալ ձեռքերը
Կորոնավիրուսից պաշտպանված լինելու, այլ վիրուսներով չվարակվելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ հետևել ձեռքերի հիգիենային: Օրը մի քանի անգամ պետք է լվացվել հոսող տաք ջրով ու օճառով, հաճախ օգտվել ալկոհոլ պարունակող քսուքներից: Հատկապես պետք է լվացվել հասարակական վայրերում տարբեր առարկաների դիպչելուց, տրանսպորտում, վերելակում գտնվելուց հետո: Պարտադիր է սնվելուց առաջ և հետո լվացվելը:

Ճիշտ սնունդը
Խորհուրդ չի տրվում ուտել վայրի կենդանիներից կամ ծովամթերքից պատրաստված ուտեստներ կամ նախուտեստներ:
Հատուկ ուշադրությամբ և շատ լավ պետք է եփել միսը և ձուն:

Դիմակների հիգիենան և դրանց անհրաժեշտությունը
Բժշկական դիմակ անհրաժեշտ է կրել մարդկանց խմբերի մեջ գտնվելիս (տրանսպորտ, խանութ, շուկա, հասարակական այլ վայրեր):

Աձնական հիգիենան
Շնչառական որևէ վարակ ունենալու դեպքում անհրաժեշտ է քիթն ու բերանն անձեռոցիկով ծածկել փռշտալիս կամ հազալիս՝ վիրուսը չտարածելու համար: Անձնական հիգիենայի հետ մեկնտեղ պետք է տունն օդափոխել նվազագույնը 20 րոպե, փոխել սրբիչներն ամեն օր, օգտագործել հիգենիայի մաքուր պարագաներ: