Պրիյանկա Չոպրան յուրահատուկ խնջույք է կազմակերպել ամուսնու և մտերիմների համար (լուսանկարներ)

Դերասանուհի Պրիյանկա Չոպրան այս տարի մեծ միջոցառում է կազմակերպել իր բարեկամների համար: Ներկա են եղել դերասանուհու ամուսինը՝ Նիկ Ջոնասը, մայրն ու ընտանիքի այլ անդամներ:
Հարազատների ու մտերիմների հետ Պրիյանկան նշել է հնդկական Հոլի տոնը։

Հոլին հնդիկների ամենասիրելի ազգային տոներից է: Այն խորհրդանշում է ձմռան ավարտն ու գարնան գալուստը: Տոնին Հնդկաստանում մարդիկ իրար վրա գունավոր ներկեր են լցնում, երգում ու ուրախ ժամանակ անցկացնում:
«Իմ առաջին հոլին: Շատ ուրախ է նշել այն այսքան հիասքանչ մարդկանց հետ այստեղ՝ իմ երկրորդ տանը՝ Հնդկաստանում»,- գրառում է կատարել Ջոնասը՝ հրապարակելով  լուսանկարներ։

Ավելի վաղ՝ լրագրողների հետ զրույցում, Նիկ Ջոնասը այն հարցին, թե որն է իր և Չոպրայի երջանիկ ամուսնության գրավականը, պատասխանել է. «Անհավանական հավասարակշտությունը և առաջնահերթությունների սահմանումը. սրանք ամենակարևորն են»

: