Ջուդ Լոուն վեցերորդ անգամ հայրիկ կդառնա

Օրեր առաջ պապարացիներին հաջողվել է լուսանկարել բրիտանացի դերասան Ջուդ Լոուին զբոսանքի ժամանակ իր կնոջ՝ Ֆիլիպա Քոենի հետ։
Կադրում երևում է աղջկա կլորացած փորիկը, ինչը վկայում է այն մասին, որ շուտով դերասանի ընտանիքում համալրում տեղի կունենա:
Լոուի համար դա կլինի վեցերորդ երեխան, իսկ նրա 33-ամյա կնոջ համար՝ առաջինը։

Daily Telegraph-ի հետ իր հարցազրույցում 47-ամյա դերասանը խոստովանել է, որ իրեն հավասարապես հետաքրքիր է շփվել, ինչպես իր չափահաս երեխաների, այնպես էլ փոքրիկների, և ինքը պատրաստ է ևս մեկ երեխա ունենալ:
Հիշեցնենք, որ կնոջ՝Ֆիլիպայի հետ դերասանը հարաբերությունները սկսել է 2015թվականից, իսկ անցած տարվա մայիսին ամուսնացել է։

Իսկ Ջուդ Լոուի և Սեդի Ֆրոսթ դուստրը՝ Այրիսը, ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն գրավում է նորաձևության ոլորտը։ 2017 թվականին աղջիկը դարձել է «Burberry»-ի կոսմետիկայի շարքի դեմքը և նկարահանվել Lacoste-ի, Miu Miu-ի եւ Calvin Klein Jeans-ի գովազդային արշավներում։ Օրեր առաջ Այրիսը պայուսակների հավաքածու է թողարկել Mulberry-ի հետ համատեղ (բրիտանական ամենահայտնի ապրանքանիշերից մեկը)։