33 կգ-ով նիհարած և անճանաչելի դարձած աստղը պատասխանել է իրեն քննադատողներին

37-ամյա Նադեժդա Անգարսկայան պատասխանել է իրեն քննադատող մարդկանց, ովքեր դժգոհ են նրա քաշի կորստից: Դերասանուհին ասել է, որ չի պատրաստվում կանգ առնել այս արդյունքների վրա: «Քոմեդի Քլաբի» աստղը ավելորդ քաշի դեմ պայքարը սկսել է մի քանի տարի առաջ: Նադեժդային հաջողվել է հասնել լավ արդյունքի, բայց դա նրան բավարար չէր թվում և Անգարսկայան մասնակցեց «Последний герой» շոուի նկարահանումներին՝ դրա շնորհիվ էլ ավելի նիհարելու և ամուսնալուծությունից հետո խառը մտքերը ցրելու համար:

«Ինչպիսի՞ն եք սիրում Անգարսկայային՝ 130 կգ քաշով, ով ծննդաբերությունից հետո ավելի գեր էր: Դուք բոդիպոզիտիվի կողմնակից ե՞ք: Ես՝ ոչ: Մեկ անգամ նույնիսկ վերջին փողերս եմ ծախսել մարզադահլիճ հաճախելու համար, քանի որ դժվար է ապրել 130 կգ քաշով: Այս թվերով հնարավոր չէ առողջ մարդ լինել: Մարդիկ, ովքեր ինսուլինի հետ խնդիրներ ունեն, կաջակցեն ինձ: Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես այստեղ ինքնագովեստով եմ զբաղվում, ապա ո՛չ սիրելիներս: Կան աղջիկներ, որոնց համար ես մոտիվատոր եմ դարձել: Ես միայն վերջերս եմ սկսել հպարտանալ ինձով, չնայած դրա համար պատճառ ունեմ. 130 կգ-ից 97-ը մնացել են անցյալում» – գրել է Անգարսկայան իր Ինստագրամում: