«Disney»-ը կփակի իր բոլոր զբոսայգիները

«Disney Studiosժ»-ն որոշել է փակել իր զվարճանքի համալիրները ամբողջ աշխարհում ՝ կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Ըստ «Variety»-ի սա նաև պայմանավորված է Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուզոմի կողմից ավելի քան 250 մասնակիցներով բոլոր միջոցառումները չեղարկելու մասին հաղորդագրությամբ:

Այսպիսով, Կալիֆոռնիայի Դիսնեյլենդը կփակվի այսօր՝ մարտի 14-ին: Ֆլորիդայի և Փարիզի Դիսնեյլենդերը կդադարի աշխատել կիրակի օրվանից: Դիսնեյը նախատեսում է վերսկսել այս բոլոր համալիրների աշխատանքը մինչև ամսվա վերջ: Մինչ այս «Disney Studio»-ն արդեն ժամանակավորապես փակել էր իր զբոսայգիները Շանհայում, Հոնկոնգում և Տոկիոյում: