«Լևոն Քոչարյան, ո՞ւր ես». Սիրուշոյի արձագանքը՝ 12 երեխա ունենալու հորդորին

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում «Արմատ» նախագծի հերթական հաղորդումից հատված է հրապարակել, որում զրուցում է Սեդա Կանաչյանի հետ: Կոմպոզիտոր, ՀՀ օրհներգի երաժշտության հեղինակ Բարսեղ Կանաչյանի դստերը երգչուհին հանդիպել է Բոստոն այցի ժամանակ:
Տիկին Կանաչյանը, տեղեկանալով, որ Սիրուշոն երկու որդի ունի, նշել է՝ առնվազն 12 երեխա է անհրաժեշտ ունենալ:
Սիրուշոն իր ինստագրամյան էջում կիսվել է հաղորդման այդ հետաքրքիր էպիզոդով և կից գրառում է կատարել․ «Լևոն Քոչարյան, ո՞ւր ես»։