Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոլին, ավտովթարի է ենթարկվել:
Կաոլիի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Կաոլին ինք է եղել մեքենայի ղեկին։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել պատահար և կա տուժած:
Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիանա Կ.) բախվել է կամրջի հենասյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: