Հայ ռեժիսորի ֆիլմի պրեմիերան կկայանա Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» կինոթատրոնում

Ռեժիսոր Աշոտ Ջազոյանի՝ «Семейный аккаунт» փաստագրագակ ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 17-ին Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» կինոթատրոնում։
Ֆիլմի հիմքում պատմություն է Վասիլի և Նատալի Դոցենկոների ընտանիքի մասին, ովքեր ապրում են քրիստոնեական կանոններով ու դաստիարակում են 8 երեխա՝ օժտված երաժշտական առանձնահատուկ տաղանդով։

Աշոտ Ջազոյանը եռանդուն մասնակցություն ունի վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը՝ որպես ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր:
Այս տարիների ընթացքում նա րժանացել է «Ռուսաստանի ոսկե փետուր» պարգևին «Բացահայտեք Ռուսաստանը» վավերագրական շարքի համար, որը 2013-ին հեռարձակվել է Russia Today հեռուստաալիքով:
«Ռուսաստան. պոզիտիվ» վավերագրական շարքի համար Ջազոյանը Ռուսաստանյան կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակի։